Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ալկոհոլի չափավոր օգտագործման ֆենոմենը

Ալկոհոլի չափավոր օգտագործման ֆենոմենը

Վերջերս կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ, ալկոհոլ չօգտագործողների համեմատությամբ, չափավոր քանակությամբ օգտագործողներին բնորոշ են ավելի ամուր առողջությունն ու կրթական ավելի բարձր մակարդակը, ինչպես նաեւ՝ նրանք ավելի հազվադեպ են դասվում անաշխատունակ մարդկանց խմբին։

 

Այս փաստն օգնում է ավելի լավ հասկանալ ալկոհոլի չափավոր օգտագործման եւ մարդու կյանքի տեւողության երկարացման միջեւ արդեն իսկ բացահայտված կապը։ Հիվանդի կողմից օրական մեկ չափաբաժին ալկոհոլ ընդունելն օգնում է մոտավորապես կիսով չափ նվազեցնելու մահացու ելքի ռիսկը հաջորդ չորս տարիների ընթացքում. այս փաստը բացահայտվել է Սան Ֆրանցիսկոյի ԱՄՆ–ի վետերանների գործերով նախարարությանը կից բժշկական կենտրոնում պրոֆեսոր Սեյ Ջ. Լիի գլխավորությամբ անցկացված հետազոտության ընթացքում։

 

Գիտափորձի արդյունքների վիճակագրական հավաստիության աստիճանը որոշելու նպատակով հաշվի են առնվել այն բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող էին ազդել փորձարկվողների կյանքի տեւողության վրա։ Արդյունքում՝ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործող անձանց խմբում մահացու ելքերի հավանականության ցուցանիշը 28%-ով ավելի ցածր էր չխմող հիվանդների նույնանման ցուցանիշներից։

 

Առաջին ուսումնասիրությունը, որը վկայում է չափավոր խմող մարդկանց կյանքի ավելի երկար տեւողության մասին (ի տարբերություն չխմողների կամ ալկոհոլը չարաշահողների) հրապարակվել է 1923 թ.։ Սակայն, ինչպես նշում են գիտնականները, գիտական աշխարհում մինչեւ օրս միասնական կարծիք չկա այն մասին, թե չափավոր խմողների երկարակեցությունը պայմանավորված է հատկապես ալկոհոլի օգտագործման փաստո՞վ, թե՞ այլեւայլ՝ ասենք՝ ավելի ամուր առողջություն կամ որոշակի հիվանդությունների նկատմամբ ավելի քիչ հակվածություն ունենալու կամ այլ գործոնների ազդեցությամբ։ Այդ կապակցությամբ գիտնականներն ուսումնասիրել են բնակչության մահացությունը մեծ չափով պայմանավորող երկու գործոններ՝ հաշմանդամության հետեւանք հանդիսացող անաշխատունակությունը, ինչպես նաեւ սոցիալ–տնտեսական ցածր կարգավիճակը։

 

«Կենսաթոշակային տարիքի անձանց առողջական վիճակի ուսումնասիրություն» անվանված այդ հետազոտության ընթացքում անց է կացվել գիտափորձին մասնակցող 55 եւ ավելի տարիքի 12 519 կանանց եւ տղամարդկանց բժշկական ցուցանիշների վերլուծություն։ Չորս տարվա ընթացքում 14% մահվան ելքեր են գրանցվել չխմող հիվանդների թվում, այն դեպքում, երբ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործողների մահացությունը կազմել է 7, իսկ մշտապես օրական երեք չափաբաժին ալկոհոլ օգտագործողներինը՝ 12%։

 

Ստացված տվյալների համաձայն՝ օրական մեկ չափաբաժին ալկոհոլ օգտագործող հիվանդները բնութագրվում են նշանակալիորեն ավելի բարձր սոցիալ–տնտեսական կարգավիճակով, որն իր մեջ ընդգրկում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ տարեկան միջին եկամուտը, տվյալ անձանց սեփականություն հանդիսացող նյութական արժեքները, ինչպես նաեւ՝ կրթական մակարդակը։

 

Մասնավորապես, արդյունքները ցույց են տվել, որ բարձրագույն կրթություն ստացել է չափավոր ալկոհոլ օգտագործող անձանց 37%-ը, այն դեպքում, երբ սթափ կյանքի ջատագովների ցուցանիշն ընդամենը 14% է։ Ալկոհոլ օգտագործող հիվանդների 52%-ի ունեցվածքի արժեքն անցնում էր 300 հազար դոլարից, մինչդեռ համարժեք կապիտալ ունեցող չխմողների թիվը կազմում էր 21%։

 

Սթափ կենսակերպ վարող հիվանդների շրջանում առողջության վատթարացման հետեւանքով առաջացած ֆունկցիոնալ անաշխատունակության, ինքնասպասարկման, ինքնախնամքի, կերակուր պատրաստելու կամ ֆինանսական միջոցները տնօրինելու դժվարության ավելի շատ դեպքեր են գրանցվել։ Ալկոհոլ չօգտագործող հիվանդների մոտ 41%-ը տեղաշարժվելու դժվարություններ ուներ։ Մինչդեռ գիտափորձին մասնակցող չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործողների 18%-ը տեղաշարժվելու սահմանափակումներ ուներ։

 

Ամփոփված ընդհանուր տվյալների համաձայն՝ ալկոհոլ չօգտագործողների համեմատությամբ, չափավոր խմող հիվանդների մահացության ելքերի հավանականությունը 50%-ով ցածր է։

 

Ռիսկի այլ գործոնների (ինչպես, օրինակ՝ որեւէ հիվանդություն ունենալու, հատկապես՝ ճարպակալման, ծխելու սովորության եւ այլն) ազդեցությունը զանց առնելուց հետո, ուսումնասիրության արդյունքները որոշ չափով փոխվեցին, սակայն նախասկզբնական վարկածը հաստատվեց։ Պարզվեց, որ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործողների մահվան հավանականությունը 43%-ով քիչ է։ Չափավոր խմողների եւ սթափ կենսաձեւ վարողների մահվան ռիսկի տարբերությունը 28% է։

 

Այսպիսով, գիտափորձը հաստատեց ալկոհոլի չափավոր օգտագործման եւ կյանքի տեւողության միջեւ փոխադարձ կապի առկայությունը։ Գիտնականների կարծիքով՝ առողջության ու երկարակեցության վրա ալկոհոլի չափավոր օգտագործման ազդեցության աստիճանը որոշելու համար ավելի մանրակրկիտ, ծավալուն ու ծախսատար հետազոտություններ են անհրաժեշտ։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. drinktime.rbc.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հետազոտություն` շաքարի օգտագործման սահմանափակման արդյունքների վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հետազոտություն` շաքարի օգտագործման սահմանափակման արդյունքների վերաբերյալ

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...

Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com
Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com

Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...

Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am
Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am

Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am

Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости

Հետազոտողները պարզել են, որ հնարավոր է երիկամային ախտաբանություններով հիվանդների մոտ նվազեցնել մահացության տոկոսը` նրանց խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել. հայտնում է  РИА Новости-ին...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am

Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ  ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել  ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail

Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА

РИА "Новости"-ն` հղում անելով Կյուսյու Համալսարանի գիտնականներին, հայտնում է, որ կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը ընդունակ է 2-րդ տիպի դիաբետիկների մոտ իջեցնել մահացության վտանգը 63 տոկոսով: Գիտնականները ստուգել են...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է  Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am
Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am

Նուռ

 

Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...

Սուրճ և սեքս. urolog.am
Սուրճ և սեքս. urolog.am

Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...

Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am
Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am

Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ  Լին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ